Ամերիկայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ. Վարչապետի հետ հանդիպմանն ստացել եմ ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները
Հանդիպմանն ընդգծվել են առևտրաարդյունաբերական պալատին հետաքրքրող բոլոր հարցերը,- այս մասին հայտարարել է Ամերիկայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մայքլ Քոգելը՝ վարչապետի հետ հանդիպման ավարտից հետո:
Քոգելիի խոսքով, բիզնես-սեկտորում գործող միությունների ղեկավարների վարչապետի հետ հանդիպմանն ինքն ստացել է բոլոր հարցերի պատասխանները:
«Այս հանդիպմանն ընդգծվել են առևտրաարդյունաբերական պալատին հետաքրքրող բոլոր հարցերը: Սա եղել է ինչպես զբոսաշրջության ոլորտը, շինարարության ոլորտը, հարկերի ուղղությունը և այլն: Նախագծվել են կոնկրետ պլաններ և բոլոր հարցերին տրվել է պատասխան: Բացի այդ, ցանկանում եմ ասել, որ իհարկե, կորոնավիրուսն ահավոր է, սակայն մենք պետք է կարողանանք նայել վարակի աչքերի մեջ և պայքարել նրանով, որ պարտադիր պահպանենք կանոնակարգերը, ինչպիսին է շնչադիմակ կրելը և սոցիալական հեռավորությունը: Այս մարտահրավերը պարտադիր կհաղթահարենք, որպեսզի մեր հետագա ծրագրերը միասին իրագործենք»,- հայտարարել է Մայքլ Քոգելը: