Ամերիկան հզոր է, մեր հրթիռները մեծ են և հասնում են թիրախի, սակայն մենք չենք ցանկանում օգտագործել դրանք. Դոնալդ Թրամփ
Ամերիկան հզոր է, մեր հրթիռները մեծ են և հասնում են թիրախի, սակայն մենք չենք ցանկանում օգտագործել դրանք. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ֊ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ, քանի դեռ ինքը նախագահ է Իրանը չի ունենալու միջուկային զենք։

Այս մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կայացած ասուլիսին։ Թրամփի խոսքով, Իրանի կողմից իրականացրած հրթիռակոծման արդյունքում ամերիկյան ռազմաբազան և Ամերիկայի քաղաքացիները չեն տուժել։

Թրամփը նշել է, որ Իրանի դեմ սահմանված ֆինանսական պատժամիջոցները պահպանվելու են։

Քանի դեռ ես նախագահ եմ, Իրանը չի ունենալու միջուկային զենք։ Ամերիկացիները չեն տուժել ռմբակոծության ժամանակ, ուղակի փոքր ինչ վնասվել է ռազմակայանի տարածքը։ Իրանցիները հանդարտվում են և դա լավ օրինակ է աշխարհի համար։ Ավարտվել է ժամանակը, երբ Իրանը ապակայունացում էր ստեղծում տարածաշրջանում։

Ժամանակն եկել է, որ Իրանը հասկանա, որ մեծագույն երկիր է, սակայն չի կարող շարունակել իր կուրսը։ ՆԱՏՕ֊ն պետք է ավելի ներգրավված լինել մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակին։ Ամերիկան հզոր է, մեր հրթիռները մեծ են և հասնում են թիրախի, սակայն մենք չենք ցանկանում օգտագործել դրանք։ Մենք սպանել ենք Ալ Բաղդադիին, ով սպանել է հազարավոր մարդկանց, մենք պետք է գործենք միասին֊, հայտարարել է Դոնալդ։