Ամերիկացի սենատորները Ադրբեջանի ագրեսիայի դեմ Հայաստանի քաղաքացիներին աջակցելու օրինագիծ են ներկայացրել
Ամերիկացի սենատորները Ադրբեջանի ագրեսիայի դեմ Հայաստանի քաղաքացիներին աջակցելու օրինագիծ են ներկայացրել։
Օրինագիծը կկանխի Ադրբեջանին լրացուցիչ ռազմական օգնությունը։
Միաժամանակ կոչ է անում Ադրբեջանին՝ պատասխանատվություն ստանձնել հայերի դեմ կատարված հանցագործությունների համար։
«Այս օրենքը ուժեղ պատժամիջոցներ է սահմանում, որոնք Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության կենթարկեն մարդու իրավունքների ակնհայտ խախտումների համար՝ միաժամանակ անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելով Լեռնային Ղարաբաղին և հայ բնակչությանը», – ասել է սենատոր Շելդոն Ուայթհաուսը:
Բացի այդ, ըստ սենատորների, ԱՄՆ-ը պետք է գործի միջազգային հանրության հետ միասին՝ ագրեսիան դադարեցնելու համար։
«Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի վերսկսած հարձակումներն անընդունելի են։ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է գործեն դադարեցնելու շրջափակումը, դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան հայերի դեմ և մեղավորներին պատժելու համար։ Այս օրենսդրությունը հստակ մեսիջ է ուղարկում, որ մենք անտարբեր չենք մնա այս հարձակումների առաջ»,- ասել է սենատոր Քրիս Վան Հոլենը։