Ամերիկացի սենատորներ - Անթույլատրելի է Պուտինի վերադարձը Մեծ յոթնյակ և դրա պատճառներից մեկը Վրաստանի բռնազավթումն է
Ամերիկացի սենատորներ - Անթույլատրելի է Պուտինի վերադարձը Մեծ յոթնյակ և դրա պատճառներից մեկը Վրաստանի բռնազավթումն է

Ամերիկացի սենատորները հանդես են գալիս Ռուսաստանի Մեծ յոթնյակ վերադարձի դեմ: Այս մասին ասվում է հանրային նամակում, որով օրենսդիրները դիմել են Դոնալդ Թրամփին: Նրանց խոսքով, Մեծ յոթնյակի իմաստը «ժողովրդավարական երկրների տնտեսական զարգացումն է միջազգային օրենսդրության և ընդհանուր արժեքների պաշտպանությամբ, իսկ Ռուսաստանը չի ներկայացնում ոչ ժողովրդավարական ինստիտուտներ և ոչ էլ՝ տնտեսական ուժ, որպեսզի միանա խմբին»:

Նամակում նշված է, որ Ռուսաստանին Մեծ ութնյակից 2014 թվականին վտարել էին Ղրիմի բռնազավթման համար և Ռուսաստանի իշխանության այս գործողությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և միջազգային պայմանագրերի կոպիտ խախտում է, ուստի Ռուսաստանի կառավարությունը արժանի չէ վստահության, որպեսզի այն ներկայացված լինի համաշխարհային ասպարեզում՝ որպես առաջնորդ:

Բացի այդ, ամերիկացի սենատորների խոսքով, Ռուսաստանին Մեծ ութնյակից վտարելուց հետո էլ նա անտեսում է միջազգային նորմերը և օրենքի գերագույնությունը:

Ռուսաստանի նման պահվածքի օրինակների թվում հիշատակված է նաև Վրաստանի օկուպացիայի շարունակումը:

«Բացասական ազդեցություն ԱՄՆ-ի 2016 և 2018  թվականի ընտրություններին, այդ թվում՝ միջամտություն: Բացասական ազդեցություն Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցների վրա, քիմիական հարձակում Բրիտանիայի հողի վրա, Վրաստանի տարածքների օկուպացիայի շարունակություն և այլն – այս պատճառով, Վլադիմիր Պուտինին ոչ մի դեպքում չպետք է թողնեն Մեծ յոթնյակ, մինչև Ռուսաստանի կառավարությունը չապացուցի, որ պատրաստ է, անել պատասխանատու քայլեր ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ դրսում»,- ասվում է նամակում: