ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը այցելել է Վրաստան: Պատվիրակությանը հյուրընկալում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների, մասնավորապես ՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, փոխվարչապետի, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի, Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի և Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ։ Հանդիպում տեղի կունենա նաև Վրաստանի խորհրդարանում: Այցի ընթացքում կոնգրեսականները կայցելեն նաև օկուպացիոն գիծ:
Հանդիպումների ընթացքում քննարկվելիք հիմնական թեմաները կլինեն երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունն ու անվտանգությունը: Պատվիրակության կազմում են կոնգրեսականներ Ալեքս Քսավիեր Մունը (Արևմտյան Վիրջինիա), Բրայան Ջորջ Սթիլը (Վիսկոնսին), Քելի Մայքլ Արմսթրոնգը (Հյուսիսային Դակոտա), Քերոլ Դևին Միլերը (Արևմտյան Վիրջինիա) և Ռոնալդ Ջան Էստեսը (Կանզաս)։
Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատվիրակության այցը կսկսվի այսօր և կտևի մինչև սեպտեմբերի 9 -ը: