Ամերիկացի կոնգրեսականները Գիորգի Գախարիայի հետ հանդիպմանը արձանագրել են Վրաստանի վերջին ժամանակաշրջանում գրանցած կարևոր առաջընթացը
Ամերիկացի կոնգրեսականները ողջունում են Վրաստանի վերջին ժամանակաշրջանում ձեռքբերած կարևոր առաջընթացը: Վրաստանին աջակցող խմբի համանախագահ, կոնգրեսական Ադամ Քիզինգերին և Արևմտյան Վիրջինիայի կոնգրեսական Ալեքս Մունին վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է կառավարության վարչությունում:
Կառավարության ղեկավարը կոնգրեսական Քինզիներին շնորհակալություն է հայտնել Վրաստանին աջակցող արձանագրության ընդունման գործընթացում առաջատար դերակատարություն ունենալու համար և նշել, որ երկկուսակցական աջակցությունը հաստատում է Վրատան-ԱՄՆ հարաբերությունների բարձր մակարդակը:
Հանդիպմանը խոսքը վերաբերել է Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող վիճակին, երկրում ընթացող բարեփոխումներին և ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն ինտեգրման հեռանկարներին: