Ամերիկացի կոնգրեսական Ջերի Քոնոլին շնորհավորում է Կախա Կուճավային՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ ընտրվելու առթիվ
Ամերիկացի կոնգրեսական Ջերի Քոնոլին շնորհավորում է Կախա Կուճավային՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ ընտրվելու առթիվ

Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսական Ջերի Քոնոլին շնորհավորում է Կախա Կուճավային՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ ընտրվելու կապակցությամբ:

Ինչպես գրում է ամերիկացի օրենսդիրը «Twitter» սոցիալական ցանցում, Կախա Կուճավայի ղեկավարության ներքո նա անհամբեր սպասում է Եվրամիության միջնորդությամբ Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնության լիարժեք իրականացմանը:

«Իմ շնորհավորանքները պարոն Կախաբեր Կուճավային` Վրաստանի խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նրա ղեկավարությամբ ես անհամբեր սպասում եմ ԵՄ միջնորդավորված համաձայնագրի լիարժեք իրականացմանը և վրաց ժողովրդի պայծառ ապագային», – գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջերի Քոնոլին: