Ամերիկացի բժիշկները առաջարկել են ստուգել Թրամփի հոգեկան առողջության վիճակը
Ամերիկացի բժիշկները առաջարկել են ստուգել Թրամփի հոգեկան առողջության վիճակը

ԱՄՆ-ում ավելի քան 70 բժիշկներ նամակով դիմել են Սպիտակ տան բժիշկ Ռոննի Ջեքսոնին և խնդրել ստուգել ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփի հոգեկան առողջության վիճակը՝ տեղեկացնում է CNN-ը:

Նամակում ասվում է, որ հոգեկան առողջության պարբերական հետազոտությունը պարտադիր է 66-ն անց բոլոր մարդկանց համար, իսկ ԱՄՆ նախագահը 2018թ. կդառնա 72 տարեկան:

Մասնագետները մասնավորապես առաջարկում են թուլամտության թեստ անցկացնել, ինչպես նաև հետազոտել Թրամփի նյարդային համակարգը: «Համապատասխան հետազոտում չանելու դեպքում ամերիկացիները անհրաժեշտ տեղեկություն չեն ունենա նախագահի առողջության և ինքնազգացողության մասին»,- ասվում է նամակում: