Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդն իր ցավն է հայտնում Շովիում տեղի ունեցած տարերային աղետի զոհերի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդն իր ցավն է հայտնում Շովիում տեղի ունեցած բնական աղետի հետևանքով զոհվածների համար:
Գարեգին Բ-ն նշում է, որ Հայ առաքելական եկեղեցին իր ցավակցությունն է հայտնում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, ողբերգության զոհերի ընտանիքներին և վրաց ժողովրդին և աղոթում, որ Աստված մխիթարություն և հանգստություն տա զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։
Շովիում աղետի գոտում մահացածների թիվը հասել է 24-ի: Առկա տվյալների համաձայն՝ աղետի գոտում որոնվում է ինը մարդ։
Շովիում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: