Ամեն ինչ կանենք, որ Վրաստանը լինի քննարկման թեմա, երբ մեր ընկերները կզրուցեն Եվրոպայի ապագայի մասին. Գիորգի Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, Դավոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում, մասնակցել է Եվրոպայի նոր հնարավորությունների և հեռանկարների վերաբերյալ պանելային քննարկմանը:
Գախարիան խոսքով ելույթի ժամանակ ուշադրությունը բևեռել է մի քանի հայեցակետի վրա: Մասնավորապես, Գիորգի Գախարիայի խոսքով, համար շատ կարևոր է, որ գտնվում է Դավոսում, որպես արևելյան գործընկերության անդամ երկրի վարչապետ:
Բացի այդ, Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ձգտումը կայացած փաստ է, և այդ ընտրությունը կատարել է երկրի բնակչությունը:
Գիորգի Գախարիան ուշադրությունը կենտրոնացրել է Եվրամիության հետ հարաբերություններում վերջին հինգ տարվա շոշափելի արդյունքների վրա:
Նրա խոսքով, դա խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին է, Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիրը և առանց վիզայի ճանապարհորդությունը:
«Նախ և առաջ ես ուզում եմ նշել, որ ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և մասնակցել այս շատ կարևոր քննարկումներին: Ես կցանկանայի առանձնացնել մի քանի հայեցակետ. Առաջին հերթին ես այստեղ եմ որպես այն երկրի վարչապետ, որը հանդիսանում է արևելյան գործընկերության անդամ, և դա մեզ համար շատ կարևոր է: Երկրորդ գործոնը այն է, որ Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ձգտումները կայացած փաստ են: Այդ ընտրությունը կատարել է մեր բնակչությունը: Ըստ վերջին սոցիոլոգիական հետազոտությունների, երկրի բնակչության ավելի քան 70 տոկոսը աջակցում է եվրաատլանտյան ինտեգրմանը: Վերջին հինգ տարիներին ունենք շոշափելի արդյունքներ՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի, Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիր և առանց վիզայի ռեժիմ»,- հայտարարել է Գախարիան:
Սակայն, ըստ Վրաստանի վարչապետի, գոյություն ունեն մարտահրավերներ անվտանգության և տնտեսության ոլորտներում:
Բացի այդ, Գախարիայի խոսքով, իշխանությունները Վրաստանի դերը տեսնում են որպես արևմուտքի գործընկեր: Խոսքով ելույթ ունենալիս, վարչապետը խոսել է Սևծովյան տարածաշրջանում անվտանգության կարևորության և այդ տեսանկյունից համագործակցության մասին:
Գիորգի Գախարիան նշել է նաև, որ Վրաստանին անհրաժեշտ է ավելի շատ համագործակցություն Եվրամիության հետ:
Վարչապետի խոսքով, Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի անվտանգության միակ երաշխիքն է, և Վրաստանը պատրաստ է կատարել իր «տնային աշխատանքը»: