ԱՄԷ պետնախարար. Տարածաշրջանում ջերմաստիճանը մոտենում է եռման կետին, պետք է անել ամեն ինչ՝ հակամարտությունը անհապաղ դադարեցնելու համար
ԱՄԷ պետնախարար. Տարածաշրջանում ջերմաստիճանը մոտենում է եռման կետին, պետք է անել ամեն ինչ՝ հակամարտությունը անհապաղ դադարեցնելու համար

Տարածաշրջանում ջերմաստիճանը մոտենում է եռման կետին,- ասել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Նուրա Ալ-Քաաբին։

Ալ-Քաաբին նշել է, որ Պարսից ծոցի պետությունը, որը 2020 թվականին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված գործարքի շրջանակներում լիարժեք դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ, «անխոնջ աշխատում է» մարդասիրական հրադադար ապահովելու համար:

«Հակամարտության տարածաշրջանային տարածման և հետագա սրման ռիսկը իրական է, ինչպես նաև այն ռիսկը, որ ծայրահեղական խմբավորումները կօգտվեն իրավիճակից՝ խթանելու գաղափարախոսությունները, որոնք մեզ կպահեն բռնության ցիկլերի մեջ: Պետք է ամեն ինչ անել խաղաղ բնակչությանը պաշտպանելու և այս հակամարտությունը անհապաղ դադարեցնելու համար»,- ասել է Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության ներկայացուցիչը։