ԱՄԷ գլխավոր դատախազ. «Flydubai»-ի չվերթի հետ կապված միջադեպի հետաքննությունը ցույց է տվել, որ երկրորդ օդաչուն փորձել է ահաբեկչական հարձակում իրականացնել
ԱՄԷ գլխավոր դատախազ Համադ Սաիֆ ալ-Շամսին հայտարարում է, որ «Flydubai»-ի չվերթի բորտում տեղի ունեցած միջադեպը ահաբեկչական հարձակման փորձ էր:
Նրա խոսքով՝ երկրորդ օդաչուն հարձակվել է կապիտանի վրա խցիկում արտակարգ իրավիճակների համար պահվող վթարային կացնով:
Ալ-Շամսիի հայտարարությամբ՝ երկրորդ օդաչուն փորձել է իր վերահսկողության տակ վերցնել «Flydubai»-ի ինքնաթիռը և ծրագրում էր ահաբեկչական հարձակում իրականացնել:
««Flydubai»-ի FZ1073 չվերթի հետ կապված միջադեպի հետաքննությունը ցույց է տվել, որ երկրորդ օդաչուն փորձել է ահաբեկչական հարձակում իրականացնել»,- հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավոր դատախազը:
Ձերբակալված օդաչուն Օմանի քաղաքացի Համամ ալ-Համամին է:
Ի գիտություն՝ օդաչուների միջև տեղի ունեցած բախման պատճառով «Flydubai» ավիաընկերության ինքնաթիռը, որը Դուբայից թռչում էր Թել Ավիվ, վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում: Միջադեպի ընթացքում ինքնաթիռն ուղարկել է «ապօրինի միջամտության» և արտակարգ դրության ազդանշաններ: Ինքնաթիռի ուղևորներն ու անձնակազմի անդամները վնասազերծել են երկրորդ օդաչուին, ով խցիկում հարձակվել էր կապիտանի վրա: Իսրայելցի պաշտոնյաների փոխանցմամբ՝ օդաչուն փորձել է կործանել ինքնաթիռը: