Ամբրոլաուրիի մունիցիպալիտետի Ճելիաղելե գյուղում սպանել են 30-ամյա տղամարդու:
Ներքին գործերի նախարարությունում հաստատում են փաստը: ՆԳՆ-ի փոխանցմամբ, տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսվել կանխամտածված սպանության հոդվածով:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, տղամարդն այլ շրջանի բնակիչ երիտասարդների հետ ունեցել է կոնֆլիկտ, որը վերաճել է կռվի և ֆիզիկական բախման, որին հետևել է սպանություն:
ՆԳՆ-ում հայտարարում են, որ կանխամտածված սպանության գործով ոստիկանությունը նույնականացրել է երկու անձի և այս պահի դրությամբ ընթանում են քննչական գործողություններ:
Դեպքի վայրում աշխատում են փորձագետ-քրեագետներ: