Ամբրոլաուրիում Ռիոնի գետի ափապաշտպան աշխատանքների համար էլեկտրոնային տենդեր է հայտարարվել
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը Ամբրոլաուրի քաղաքում՝ ներպետական նշանակության Քութայիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհին հարակից Ռիոնի գետի ափապաշտպան աշխատանքների համար էլեկտրոնային տենդեր է հայտարարել:
Նախագծային հատվածն ընդգրկում է Ռիոնի գետի երկու ափերը: Աջ ափին առկա ափապաշտպան կառույցի մի մասը վնասված է և լիարժեքորեն չի կատարում իր պաշտպանական գործառույթը, ինչի պատճառով սպառնալիք է ստեղծվում Ամբրոլաուրին Օնիին կապող ավտոմոբիլային կամրջի և հարակից տնտեսական նշանակության շինությունների համար:
Բացի այդ, նշվում է, որ նախագծման փուլում են ձախ ափին հասարակական նշանակության օբյեկտի՝ մշակութային-ժամանցային զբոսայգու կառուցմանմիջոցառումները, ինչը նույնպես պահանջում է անվտանգության ապահովում՝ ափապաշտպանման տեսանկյունից: Ափապաշտպան միջոցառումների շրջանակներում, ըստ անհրաժեշտության, կկառուցվեն երկաթբետոնե պատեր և խոշոր քարերով քարալիցքային բերմա:
Նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորվում է Վրաստանի պետական բյուջեից, իսկ գնման ենթադրյալ արժեքը կազմում է 4,12 միլիոն լարի:
Տեղեկությունը տարածում է Ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը: