Ամբրոլաուրիում գործարկվել է դիալիզի ծառայություն։ Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարությունը։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ տեղի շահառուները դիալիզի թերապիայի համար պետք է մեկնեին տարբեր մարզեր, ինչը կապված էր առողջական վիճակի վատթարացման, լրացուցիչ ժամանակի և ծախսերի հետ։
Ամբրոլաուրիում «Տարածաշրջանային առողջության կենտրոնի» բուժհաստատությունն ամբողջությամբ համալրվել է դիալիզի համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով։ Առաջին փուլում շահառուներին կսպասարկեն Սամեգրելոյից և Իմերեթիից հրավիրված մասնագետները, իսկ առաջիկայում նրանց կփոխարինեն նախարարության կողմից վերապատրաստված մասնագետները։
Այս փուլում Ամբրոլաուրիում դիալիզի ծառայություններ է ստանում մինչև 15 հիվանդ, իսկ հաջորդ շաբաթվանից այս ծառայությունից կօգտվեն մոտակա քաղաքապետարաններում և գյուղերում բնակվող մինչև 25 շահառու։ Դիալիզի թերապիայի ներդրման կապակցությամբ Առողջապահության փոխնախարարը Ամբրոլաուրիում էր։
Ինչպես պարզաբանել է Իլիա Ղուդուշաուրին, Մեստիայից և Ամբրոլաուրից հետո նշված ծառայությունը կգործարկվի Լանչխութիում, Թիանեթիում և Ղազբեգիում։