Ամբողջ աշխարհում մենք բախվում ենք խորը տնտեսական ճգնաժամի, գների աճի, մենք պետք է միավորենք ուժերը՝ բացատրելու աշխարհին, որ դա ոչ թե պատժամիջոցների, այլ պատերազմի պատճառով է. Ջոզեֆ Բորել
Ամբողջ աշխարհում մենք բախվում ենք խորը տնտեսական ճգնաժամի, գների աճի, մենք պետք է միավորենք ուժերը՝ բացատրելու աշխարհին, որ դա ոչ թե պատժամիջոցների, այլ պատերազմի պատճառով է. Ջոզեֆ Բորել

Ամբողջ աշխարհում մենք բախվում ենք խորը տնտեսական ճգնաժամի, գների աճի, մենք պետք է միավորենք ուժերը՝ բացատրելու աշխարհին, որ դա ոչ թե պատժամիջոցների, այլ պատերազմի պատճառով է ,- այս մասին Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից առաջ հայտարարել է Արտաքին և անվտանգության հարցերում Եվրամիության գերագույն ներկայացուցիչ, Ժոզեֆ Բորելը:

«Մեծ հաճույք է այսօր հանդիպել Կանադայի հետ։ Կանադան ամենավստահելի գործընկերներից մեկն է: Մենք ունենք ասոցացման համաձայնագիր, որն ընդգրկում է գրեթե ամեն ինչ։ Կանադան շատերին մղում է պատժամիջոցներ կիրառելու և Ուկրաինա ռուսական ներխուժման դեմ միասնական ճակատ ներկայացնելու: Մենք նույնպես շատ անհանգստացած ենք այս պատերազմի հետևանքներով։ Ամբողջ աշխարհում մենք կանգնած ենք խորը տնտեսական ճգնաժամի, գների աճի առջև, և մենք պետք է միավորենք ուժերը՝ աշխարհին բացատրելու, որ դա ոչ թե պատժամիջոցների, այլ պատերազմի պատճառով է։ Ռուսաստանն արգելափակում է ուկրաինական ցորենի՝ Ուկրաինայից դուրս գալն ու շուկաներ մտնելը: Մենք քննարկում ենք դա, և ես վստահ եմ, որ կշարունակենք մեր առանց այն էլ ուժեղ միասնության և ասոցիացիայի ջանքերը», – ասել է Բորելը։