«Ամբասադոր» հյուրանոցում բռնկված հրդեհի գործով ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել
Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության Հին Թբիլիսիի գլխավոր բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում՝ 1995 թվականին ծնված Ա.Լ.-ին ձերբակալել են հրկիզելու միջոցով օբյեկտը վնասելու կամ ոչնչացնելու մեղադրանքով,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունը պատժվում է 3-ից 5 տարի ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ Թբիլիսիի «Ամբասադոր» հյուրանոցի սենյակներից մեկում գտնվող հյուրը հրդեհ է բռնկել, որը տարածվել է հյուրանոցի երրորդ և չորրորդ հարկերում։
Ծանուցումը ստանալուն պես դեպքի վայր են ժամանել իրավապահներն ու հրշեջները, ովքեր սկսել են մարել կրակը։
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մեղադրյալին թեժ հետքով։
«Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով, որը նշանակում է օբյեկտի վնասում կամ ոչնչացում հրկիզման միջոցով»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Հրդեհը բռնկվել է «Ամբասադոր» հյուրանոցի տարածքում։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։