Ամառային մանկապարտեզները բաց կլինեն ամբողջ մայրաքաղաքում, էլեկտրոնային գրանցումը կսկսվի հունիսի 20-ից և կշարունակվի մինչև հունիսի 30-ը
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, Թբիլիսիի քաղաքապետարանի որոշմամբ ամառային մանկապարտեզները կգործեն մայրաքաղաքի ողջ տարածքում։
Նրա խոսքով, երեխաների ծնողները կկարողանան գրանցել իրենց երեխաներին հունիսի 20-ից հունիսի 30-ը։
«Համաճարակի ժամանակ ամառային մանկապարտեզները չեղարկվեցին այն ժամանակ առկա մարտահրավերների ու խնդիրների պատճառով։ Այս տարի հուլիս ամսին 45 մանկապարտեզ կսպասարկի համայնքային մանկապարտեզների մինչև 17 000 երեխայի։ Այս որոշումը կայացնելիս հաշվի ենք առել մանկապարտեզի երեխաների ծնողների խնդրանքը, քանի որ շատ ընտանիքներ չեն կարող իրենց թույլ տալ հուլիս ամսին հանգստանալ, գնալ քաղաքից դուրս և ստիպված են աշխատել։ Իհարկե, մենք ամեն կերպ աջակցելու ենք այս ընտանիքներին։ Որոշեցինք ամառային մանկապարտեզներ պատրաստել։ Ամառային մանկապարտեզներն ընտրվում են տարածքային սկզբունքով, որպեսզի հնարավորինս հասանելի լինեն ամբողջ քաղաքում։ Ամառային մանկապարտեզների էլեկտրոնային գրանցումը կսկսվի հունիսի 20-ից և կշարունակվի մինչև հունիսի 30-ը։ Գրանցումը հնարավոր կլինի kids.org.ge կայքում»,- ասել է Կախա Կալաձեն։