Ամանորյա տոնի կապակցությամբ քրեակատարողական հիմնարկները սկսում են ծանրոցներ ստանալ
Ամանորյա տոնի կապակցությամբ քրեակատարողական հիմնարկները սկսում են ծանրոցներ ստանալ

Ամանորյա տոնի կապակցությամբ Հատուկ քրեակատարողական ծառայության ենթակայության բոլոր քրեակատարողական հիմնարկները սկսում են ծանրոցներ ստանալ մեղադրյալների/դատապարտյալների համար։

Քրեակատարողական ծառայության տեղեկատվության համաձայն՝ ծանրոցների ընդունումը քրեակատարողական հիմնարկներում կսկսվի դեկտեմբերի 28-29-ը ժամը 09:00-ից և կշարունակվի մինչև ժամը 18:00-ն։