Ինչպես են աշխարհի տարբեր քաղաքներ դիմավորել Ամանորը. «Սի Էն Էն»-ի ռեպորտաժում ցուցադրվել են տարբեր երկրների մայրաքաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում Ամանորյա տոնակատարությունների կադրերը։
«Սա Թբիլիսիի Թայմս Սքվերն է»,- ռեպորտաժում ասում է «Սի Էն Էն»-ի լրագրողը, ով գտնվում է Առաջին Հանրապետության հրապարակում։
Թբիլիսիի հետ մեկտեղ ռեպորտաժում ցույց է տվել ամանորյա տոնակատարություններ Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Ռիո դե Ժանեյրոյում, Տոկիոյում, Աթենքում և աշխարհի այլ քաղաքներում։