Ամանորյա միջոցառման հետ կապված՝ դեկտեմբերի 22-ից հունվարի 1-ը Հանրապետության հրապարակով երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Առաջին Հանրապետության հրապարակում նախատեսված ամանորյա միջոցառման հետ կապված՝ դեկտեմբերի 22-ից հունվարի 1-ը ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ սահմանափակումը վերաբերելու է միայն Մ.Կոստավայի փողոցից Հանրապետության հրապարակ երթևեկող տրանսպորտային միջոցներին, իսկ Ռուսթավելի պողոտայից մինչև Առաջին Հանրապետության հրապարակ տեղաշարժն ազատ է լինելու։
«Կոստավայի փողոցից տրանսպորտային միջոցներին հնարավոր կլինի հասնել Հանրապետության հրապարակ՝ օգտագործելով Կոստավա փողոցը և Ռուսթավելի պողոտան։
Հասարակական տրանսպորտը կշարժվի հետևյալ ուղղությամբ. N33, N31 ավտոբուսները և N457 միկրոավտոբուսը Ջավախիշվիլի փողոցից կշարժվեն դեպի Թբիլիսի համերգասրահ, որից հետո կշարունակեն երթևեկությունը Ռուսթավելի մետրոյի կայարանի ուղղությամբ և կշարժվեն սահմանված սխեմայով։ Հակառակ ուղղությամբ նշված մեքենաների երթուղին կմնա անփոփոխ»,- հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։