Ամանորյա լույսերի ապամոնտաժման պատճառով Քեթևան Դեդոփալիի պողոտայում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ամանորյա լուսավորության ապամոնտաժման պատճառով տրանսպորտային միջոցների տեղաշարժը ժամանակավորապես կսահմանափակվի Քեթևան Դեդոփալիի պողոտայում՝ Ավլաբարի հրապարակից մինչև Լեխ Կաչինսկի փողոցի խաչմերուկ։
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ սահմանափակումը կգործի հունվարի 23-ին՝ ժամը 00:00-ից մինչև 06:00-ն։
Տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Իրբախ, Ծուրծումիա, Զուրաբաշվիլի և Կաչինսկի փողոցներով։ Կաչինսկի փողոցից ավտոմոբիլային երթեւեկությունը հնարավոր կլինի ինչպես Բոճորմի փողոցի, այնպես էլ Քեթեւան Դեդոփալիի պողոտայի ուղղությամբ (ձախ շրջադարձով)։
Բացի այդ, մեքենաների վարորդները Թելավի փողոցից կշարժվեն դեպի Բոճորմի փողոց, ինչպես նաև Իալբուզի փողոցից Քուռ գետի ձախ ափի ուղղությամբ։