Ամանորյա լուսավորման սարքերի տեղադրման պատճառով Ռուսթավելի պողոտայի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Դեկտեմբերի 12-ին և 13-ին ժամը 00:00-06:00-ն ամանորյա լույսերի տեղադրմամբ պայմանավորված սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների տեղաշարժը Ռուսթավելի պողոտայում՝ Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
«Տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Լեոնիձե, Ինգորողվա, Ալեքսանդր Ճավճավաձե, Գրիբոեդով, Բարաթաշվիլի և Թաբուկաշվիլի փողոցներով; Մելիքիշվիլիի պողոտայից դեպի Մթածմինդայի մնացած փողոցներ երթևեկությունը կթույլատրվի Ջանաշիա, Թարխնիշվիլի, Տատիշվիլի, Ճովելիձե, Զանդուկելի փողոցներով, այնուհետև օգտվելով Բարնովի, Գոգեբաշվիլի և Կակաբաձեի փողոցներով։
Մթածմինդա շրջանի մյուս փողոցներից Գրիբոեդով, Մաղաշվիլի, Բարնովի և Շանիձե փողոցներով հնարավոր կլինի հասնել Մելիքիշվիլիի պողոտա և մետրո «Ռուսթավելի» կայարանի տարածք։ Ազատության հրապարակում տեղաշարժը կսահմանափակվի միայն Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ.
Մետրո «Ռուսթավելի» կայարանի հարակից տարածքից դեպի Ազատության հրապարակ գնացող մեքենաները Ռուսթավելի պողոտայով, Ձիթենու մոտ թեքվելուց հետո կշարժվեն Միխայիլ Ջավախիշվիլի փողոցով և Քուռ գետի աջ ափով»,- նշվում է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։