Ամանորյա լուսավորմամբ պայմանավորված Քեթևան Դեդոֆլի պողոտայում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը
Ամանորյա լուսավորման սարքերի տեղադրմամբ պայմանավորված՝ ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը Քեթևան Դեդոֆլի պողոտայում՝ Ավլաբրի հրապարակից մինչև Լեխ Կաչինսկի փողոցի խաչմերուկ։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Ըստ նրանց՝ սահմանափակումը կգործի նոյեմբերի 15-ին և 16-ին՝ ժամը 00:00-ից մինչև 06:00-ն։
«Նշված ժամանակահատվածում մեքենաները կկարողանան շարժվել Իրբախի, Ծուրծումիայի, Զուրաբաշվիլիի և Կաչինսկու փողոցներով։ Կաչինսկի փողոցից ավտոմոբիլային երթևեկությունը հնարավոր կլինի ինչպես Բոճորմի փողոցի, այնպես էլ Քեթևան Դեդոփլի պողոտայի ուղղությամբ (ձախ շրջադարձով)։
Բացի այդ, մեքենաների վարորդները Թելավի փողոցից կշարժվեն դեպի Բոճորմի փողոց, ինչպես նաև Յալբուզի փողոցից՝ Քռի ձախ ափի ուղղությամբ»,- նշված է մայրաքաղաքի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։