Օրբելիանիի հրապարակում գտնվող «Ամանորյա գյուղն» այսօր կփակվի համերգով։ Մինչ այդ հյուրերը հնարավորություն ունեն այցելելու քաղցրավենիքի շուկա և Ձմեռ պապի տուն, ներկա գտնվել թմբկահարների երթին և ֆլեշմոբին։
Ժամը 13:00-ից Աթոնելի փողոցի մանկական բեմում կմեկնարկի Երիտասարդության ազգային պալատի վոկալ խմբերի և դասական երաժշտության համերգը, իսկ 20:00-ին Օրբելիանիի բեմը կտրամադրվի «SVANSIKH»-ին։
Ինչ վերաբերում է «Ամանորյա գյուղի» շրջանակներում կայացած վերջին համերգին, ապա 21:30-ին քարավանի բեմում հանդիսատեսի առջեւ ելույթ կունենան Գիորգի Գիգաշվիլին, Նինի Նուցուբիձեն եւ Կատո Կվարացխելիան։
«Ամանորյա գյուղը» մեկնարկեց դեկտեմբերի 23-ին Օրբելիանիի հրապարակում, Աթոնելի փողոցում և Ապրիլի 9-ի այգում։ Երեք շաբաթվա ընթացքում հյուրերը ամեն օր հնարավորություն ունեին ունկնդրելու տարբեր ժանրերի արտիստների, խմբերի և անսամբլների: Երեք բեմերից մեկը նվիրված էր մանկական ստուդիաներին։ «Ամանորյա գյուղի» տարածքում կային տարբեր զարդարանքներ և ինստալացիաներ, Ձմեռ պապի տուն, Սուրբ Ծննդյան տոնավաճառ, սննդի օբյեկտներ, ֆոտո գոտի և մանկական կախարդական շոուների տարածք, որտեղ անցկացվում էին տարբեր ժամանցային միջոցառումներ և ներկայացումներ։
Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։