Ամանորյա գալա համերգը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին Եվրոպայի հրապարակում
Ամանորյա գյուղը կբացվի դեկտեմբերի 23-ին և կներառի Օրբելիանիի հրապարակը, ապրիլի 9-ի այգին և Աթոնելի փողոցը։ Ինչ վերաբերում է ամանորյա գալա համերգին, ապա այն կանցկացվի դեկտեմբերի 31-ին Եվրոպայի հրապարակում։ Այս մասին Թբիլիսիի կառավարության նիստում ասել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Օրբելիանի հրապարակը, ապրիլի 9-ի այգին և Աթոնելի փողոցը կզարդարվեն ամանորյա տարատեսակ զարդարանքներով և ինստալյացիաներով։ Ամենակարևորը՝ ձեր փոքրիկներին կդիմավորի Ձմեռ պապը, ով ճանապարհին է և դեկտեմբերի 23-ին կլինի Թբիլիսիում։ Ուզում եմ դիմել ծնողներին, որպեսզի ապրիլի 9-ին ձեր երեխաներին, թոռներին բերեն այգի, որտեղ կլինի Ձմեռ պապի տունը։ Նա ուրախությամբ կլսի երեխաների ամենանվիրական երազանքները, որոնք անպայման կիրականանան»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետը։
Նրա խոսքով, դեկտեմբերի 23-ից հունվարի 13-ը Ամանորյա գյուղում ամեն օր կանցկացվեն մանկական ժամանցային ներկայացումներ, համերգներ, հեքիաթային հերոսների տոնական երթեր և այլ միջոցառումներ։
«Դեկտեմբերի 31-ին սպասում ենք ձեզ Եվրոպական հրապարակում կայանալիք գալա համերգին։ Եկեք միասին հանդիպենք 2023 թվականին՝ ակնկալելով ավելի երջանիկ և լավ ապագա: Եկեք բոլորս ցանկանանք խաղաղություն ողջ աշխարհում, բարգավաճում յուրաքանչյուր ընտանիքում, մեր սիրելիների առողջություն, կիրթ ու հաջողակ ապագա սերունդ, երկրի առաջընթաց ու զարգացում»,- ասել է Կախա Կալաձեն։