Ամանորին պիրոտեխնիկայով մարմնական վնասվածքի 111 դեպք է գրանցվել:
Դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, շրջանների մասշտաբով պիրոտեխնիկայով մարմնական վնասվածքի 58 դեպք է գրանցվել,- այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի առողջապահության նախարարությունը:
Նրանցից 10-ին բուժօգնություն են ցուցաբերել տեղում, իսկ մնացածին տեղափոխել են տարբեր կլինիկաներ:
Ինչպես հայտարարում են նախարարությունում, նույն ժամանակահատվածում, մայրաքաղաքի մասշտաբով, պիրոտեխնիկայով մարմնական վնասվածքի 53 կանչ է գրանցվել: