Ամանորի օրերին ալկոհոլային թունավորմամբ շտապօգնության կենտրոն է արձանագրվել 108 կանչ, իսկ պիրոտեխնիկայով վնասվելու համար՝ 51 կանչ
Տոնական օրերին Վրաստանի մասշտաբով, խմիչքից թունավորվելու պատճառով շտապ օգնության կենտրոնում արձանագրվել է 108 կանչ: Այդ թվում հիվանդանոց է տեղափոխվել 44 մարդ: Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին փոխանցել են շտապ-օգնության մամլո ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ, խմիչքից թունավորվելու առնչությամբ Թբիլիսիից արձանագրվել է 55 կանչ, մնացածը՝ երկրի տարբեր շրջաններից:
Ինչ վերաբերում պիրոտեխնիկայով վնասվելուն, նույն ժամանակահատվածում, Վրաստանի մասշտաբով շտապ օգնության բրիգադ են կանչել 51 անգամ: Այդ թվում, հիվանդանոց է տեղափոխվել 36 մարդ: