Ամանորի միջոցառումներին մշակութային ոլորտի ներկայացուցիչներ ներգրավելու համար 400 հազար լարի կհատկացվի Թբիլիսիի քաղաքապետարանին
Ամանորի միջոցառումներին հնարավորինս շատ մշակութային ոլորտի ներկայացուցիչներ ներգրավելու համար 400 հազար լարի կհատկացվի Թբիլիսիի քաղաքապետարանին:
Նշվածի մասին հայտարարություն է արել էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան՝ համակարգող նիստի ավարտից հետո:
Թբիլիսիի քաղաքապետարանը 400 հազար լարի կհատկացնի՝ Ամանորի միջոցառումներում հնարավորինս շատ մշակութային ոլորտի ներկայացուցիչներ ընդգրկելու, այլ կերպ այս հնարավորությունից զրկված երաժիշտների համար:
Գիտեք, որ Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է ամանորյա տարբեր համերգային ծրագրեր, իհարկե, անվտանգ ռեժիմով, առանց հանդիսատեսի, որոնք կհեռարձակվեն հեռուստատեսությամբ: Կարծում ենք, որ դա շատ ճիշտ և ժամանակին ընդունված որոշում է, որը կուրախացնի մշակութային շատ գործիչների այս ծանր իրավիճակում, ովքեր տուժել են», – ասաց Նաթիա Թուրնավան: