Ամանորի կապակցությամբ Մետեխիի կամրջով երթևեկությունը կսահմանափակվի միակողմանի
Ամանորին նախատեսվող միջոցառման հետ կապված՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ից, Մետեխի կամրջով տրանսպորտային միջոցների տեղաշարժը միակողմանի կսահմանափակվի,- հայտնում են մայրաքաղաքի քաղաքապետարանից։
Նրանց տվյալներով՝ սահմանափակումը գործելու է Գորգասալի հրապարակից՝ Մետեխի կամրջի և Մետեխի վերելքի ուղղությամբ, ինչպես նաև Մետեխի վերելքից՝ Եվրոպայի հրապարակի ուղղությամբ։ Քուռ գետի աջ ափին մեքենաները կկարողանան շարժվել Գորգասալի փողոցից Գորգասալի հրապարակի և Կոտե Ափխազի փողոցի ուղղությամբ, ինչպես նաև Թումանյանի փողոցից Գորգասալի փողոց։