Ամանորի և Սուրբ Ծննդյան գիշերը Թբիլիսիում հասարակական տրանսպորտի երթեւեկությունը կերկարաձգվի
Ամանորի և Սուրբ Ծննդյան գիշերը Թբիլիսիում հասարակական տրանսպորտի երթեւեկությունը կերկարաձգվի

Ամանորի գիշերը հասարակական տրանսպորտը կաշխատի երկարացված ռեժիմով

Մետրոպոլիտենը, ինչպես նաև ավտոբուսները և Ռիղե-Նարիղալա ճոպանուղին ուղևորներին կսպասարկեն մինչև հունվարի 1-ի ժամը 03:00-ն:

Դեկտեմբերի 31-ին ժամը 00:00-ից մինչև հունվարի 1-ը ժամը 03:00-ն կերկարաձգվի մետրոյի սպասարկումը: Դեկտեմբերի 31-ի ժամը 23:00-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ի ժամը 03:00-ն կերկարացվի ավտոբուսային ուղևորափոխադրումները: Դեկտեմբերի 31-ի ժամը 22:00-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ի ժամը 03:00-ն կերկարաձգվի Ռիղե-Նարիղալա ճոպանուղու ուղևորափոխադրումները:

Ինչ վերաբերում է Սուրբ Ծննդյան նախօրեին, մետրոյի ուղեւորների սպասարկումը հունվարի 6-ից ժամը 00:00-ից մինչեւ հունվարի 7-ը ժամը 03:00 կերկարաձգվի, իսկ ուղեւորների սպասարկումը կլինի անվճար: