«Ալտ ինֆոյի» հիմնադիր Զուրաբ Մախարաձեն տեղափոխվել է Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչություն
«Ալտ ինֆոյի» հիմնադիր Զուրաբ Մախարաձեն տեղափոխվել է Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչություն:
Ինչպես հայտնում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, Զուրաբ Մախարաձեն քննչական գերատեսչություն է տեղափոխվել իր տանը քննչական գործողություններ իրականացնելուց հետո:
Մախարաձեի կնոջ խոսքով, իրավապահները իրենց բնակարան են ժամանել առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում: Միևնույն ժամանակ, Մախարաձեի կինը չի նշել, թե արդյոք հետաքննությունից հետո իրավապահները վերցրել են իրերը իրենց բնակարանից:
«Հինգ մարդ եկավ, և խուզարկումը տևեց երկու ժամ», – լրագրողներին ասել է Զուրաբ Մախարաձեի կինը: