Ալպանա-Ցագերի ավտոճանապարհին երթևեկության սահմանափակումներ են մտցվել
Ալպանա-Ցագերի ավտոճանապարհին երթևեկության սահմանափակումներ են մտցվել

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Ալպանա-Ցագերի հանրապետական ​​ճանապարհի 1-22 կմ. հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, ինչպես նաև 30 նստատեղից  ավելի ունեցող ավտոբուսների տեղաշարժը։

Նրանց խոսքով՝ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է միայն հակասայթակող շղթաների կիրառմամբ։

Երկու և ավելի կամուրջ ունեցող ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է։