Ալիխան Սմաիլով. Վրաստանը և Ղազախստանը կարող են կարևոր դեր խաղալ Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտի առումով
Ալիխան Սմաիլով. Վրաստանը և Ղազախստանը կարող են կարևոր դեր խաղալ Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտի առումով

Վրաստանը և Ղազախստանը կարող են կարևոր դեր խաղալ Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտի առումով,- հայտարարել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում։

Ինչպես նշել է Ալիխան Սմաիլովը, Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու վրա։

«Բանակցությունների ընթացքում եղավ դիրքորոշումների մերձեցում, որ Վրաստանը և Ղազախստանը կարող են կարևոր դեր խաղալ Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտի առումով։ Հատուկ ուշադրություն է դարձվել անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու վրա։

Անցած տարի այս ուղղությամբ բեռնաշրջանառությունն աճել է երկու անգամ, իսկ կոնտեյներային փոխադրումները՝ 30 տոկոսով։ Դրական դինամիկան շարունակվում է մինչ օրս։ Այս ուղղությամբ մենք ցանկանում ենք միջնաժամկետ հեռանկարում բեռնաշրջանառությունը հասցնել 10 մլն տոննայի։ Այդ նպատակին հասնելու համար կողմերը հաջողությամբ իրականացնում են 2022-2027 թվականներին այս միջանցքի զարգացման և սինխրոն ռեժիմով խոչընդոտների վերացման համատեղ ուղեցույցը»,- ասել է Ալիխան Սմաիլովը։