«Ալիլո»-ի մասնակիցները արդեն հավաքվում են «Վարդերի հրապարակում»: Կասպիի շրջանից բնակչությունը Սուրբ Ծնունդը տոնելու համար մայրաքաղաք է ժամանել գոմեշներով կապված սայլակներով:
Սուրբ Ծննդյան տոնի առթիվ այսօ Թբիլիսիում տեղի է ունենալու ավանդական «Ալիլո» երթը:
Ինչպես առաջին ալիքին հայտնել են Վրաստանի պատրիարքարանից, Ալիլոն մեկնարկելու է ժամը 14:00-ին Վարդերի հրապարակից և ավարտվելու է Սուրբ Երրորդության տաճարում, որտեղ անց է կացվելու տոնական պատարագ:
Թատերականացված երթի մասնակցները անցնելու են Ռուսթավելու պողոտայով, որտեղ նրանց դիմավորելու են Վրաստանի խորհրդարանի նախագահը և պատգամավորներ: Բացի այդ, երթի մասնակիցներին նվերներ են փոխանցելու Թբիլիսիի քաղաքապետը և Սակրեբուլոյի նախագահը:
Դրանից հետո Ալիլոյի մասնակիցների մի մասը գնալու է դեպի պատրիարքարան, որտեղ տոնի առթիվ շնորհավորելու է Համայն Վրաստանի կաթողիկոս Պատրիարք Իլիա երկրորդին, որից հետո նրանց Հավլաբարի նստավայրում ընդունելու է երկրի նախագահը:
Պատրիարքարանից հայտնել են, որ Ալիլոյից ստացված նվերները հունվարի 8-ից բաժանվելու են մանկատներում, ծերանոցներում և պատժակատարողական հիմնարկներում: