Ալեկո Էլիսաշվիլին միացել է «Լելոյի», Անա Դոլիձեի և «Ազատության հրապարակի» միությանը
Ալեկո Էլիսաշվիլին միացել է «Լելոյի», Անա Դոլիձեի և «Ազատության հրապարակի» միությանը

«Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին միացել է «Լելո»-ին, քաղաքացիների քաղաքական միավորմանը, «Անա Դոլիձեն՝ հանուն ժողովրդի»  քաղաքական շարժմանը, «Ազատության հրապարակ»-ին։

Այս մասին տեղեկությունը հաստատել են «Լելոյի» մամուլի ծառայությունում։

Մամուկա Խազարաձեն սոցցանցում Ալեկո Էլիսաշվիլիի հետ արված լուսանկար է հրապարակել։

Երեք քաղաքական կուսակցություններ՝ «Լելո»-ն, «Անա Դոլիձեն՝ հանուն ժողովրդի» և «Ազատության հրապարակ»-ը հուլիսի 17-ին հայտարարեցին իրենց միավորման մասին։