Ալեկո Էլիսաշվիլին հայտարարում է, որ միանում է Սալոմե Զուրաբիշվիլիի ներկայացրած «Վրացական խարտիան»
Ալեկո Էլիսաշվիլին հայտարարում է, որ միանում է Սալոմե Զուրաբիշվիլիի ներկայացրած «Վրացական խարտիան»

«Քաղաքացիներ» կուսակցությունը միանում է Վրաստանի նախագահի նախաձեռնած «Վրացական խարտիան»: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

«Երկրի եվրոպական ապագայի, ինստիտուցիոնալ և ժողովրդավարական զարգացման համար կարևոր է հիմնարար բարեփոխումների իրականացումը։ Ըստ այդմ, «Քաղաքացիներ» կուսակցությունը կիսում և միանում է նախագահի նախաձեռնած գործողությունների ծրագրին` «Վրացական խարտիային», – նշվում է հայտարարության մեջ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քաղաքական կուսակցություններին է ներկայացրել գործողությունների ծրագիրը՝ «Վրացական խարտիան»։ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ «Վրացական խարտիան» արտացոլում է հասարակության պատվերն ու պահանջը։