Ալեկո Էլիսաշվիլին և նրա կուսակցության ներկայացուցիչները չեն մասնակցում «Լելոյի» գրասենյակում անցկացվող ընդդիմության հանդիպմանը
Ալեկո Էլիսաշվիլին և նրա կուսակցության ներկայացուցիչները չեն մասնակցում «Լելոյի» գրասենյակում անցկացվող ընդդիմության հանդիպմանը

«Լելոն՝ Վրաստանի համար» կուսակցության գրասենյակում ընթանում է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումը:

Այսօրվա հանդիպմանը ներկա չէ «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին: Հանդիպմանը ներկա չի նաև նրա ոչ մի թիմակից:

Այսօր Ալեկո Էլիսաշվիլին «Եվրոպական Վրաստանի» և խորհրդարան մտնելու մասին հանդես եկավ հայտարարությամբ: Ալեկո Էլիսաշվիլու խոսքով, այժմ հնարավորություն կա, բանակցություններից դուրս հանել «Վրաստանի ապագան»: Նրա մեկնաբանմամբ, եթե այդ փաստաթուղթը և երաշխիքն ունենա, խորհրարան կմտնի:

Ալեկո Էլիսաշվիլին այսօր նաև հայտարարել էր, որ «Բոկերիան և Ուգուլավան զբաղված են սաբոտաժով, ցանկանում են, ամեն բան տապալել, որպեսզի չմտնեն խորհրդարան: