Ալեկո Էլիսաշվիլին և Լևան Իոսելիանին այսօրվանից կներգրավվեն խորհրդարանական գործունեությանը
Ալեկո Էլիսաշվիլին և Լևան Իոսելիանին այսօրվանից կներգրավվեն խորհրդարանական գործունեությանը

Այսօրվանից «Քաղաքացիներ» կուսակցության անդամները միանում են խորհրդարանական գործունեությանը: Ալեկո Էլիսաշվիլին և Լևան Իոսելիանին ներկա կգտնվեն 10-րդ գումարման խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստին:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կուսակցության մամլո ծառայությունում, պատգամավորները խորհրդարան կներկայանան առավոտից:

Հիշեցնենք, «Քաղաքացիները» իշխանության հետ բանակցությունների արդյունքում խորհրդարան մտնելու որոշում են կայացրել հունվարի 29-ին: Կուսակցության ներկայացուցիչները «Վրացական երազանքի» հետ կնքել են ընտրական օրենսդրությունում փոփոխություններ մտցնելու հետ կապված հուշագիր: