Ալեկո Էլիսաշվիլին և Լևան Իոսելիան խորհրդարանում անց են կացնում հերթական հանդիպումը
Ալեկո Էլիսաշվիլին և Լևան Իոսելիան խորհրդարանում անց են կացնում հերթական հանդիպումը

«Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդներ, Ալեկո Էլիսաշվիլին և Լևան Իոսելիանին գտնվում են խորհրդարանում: Ծրագրվում է նրանց հանդիպումը խորհրդարանի ղեկավարության, Արչիլ Թալակվաձեի և Մամուկա Մդինարաձեի հետ: Հանդիպման հիմնական թեման քաղաքական կուսակցությունների միջև բանակցային գործընթացն է:

Նրանք օրենսդիր մարմին են այցելում երկրորդ անգամ: Անցյալ շաբաթ նրանք հանդիպել են խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի և «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար, Մամուկա Մդինարաձեի հետ: Իրենց կողմից նշվել է, որ քննարկման հիմնական թեմաները եղել են կուսակցության պահանջները, և դա վերաբերում էր ընտրական բարեփոխումներին, ԿԸՀ-ի վարչակազմի փոփոխմանը, ինչպես նաև այսպես կոչված քաղբանտարկյալների ազատումը:

Հանդիպումից հետո նշվել է, որ իշխող թիմի հետ խորհրդատվությունները կշարունակվեն: Նրանք նախորդ հանդիպմանը չէին ճշտել, մտնելու են թե ոչ խորհրդարան, սակայն ասել էին, որ իշխող թիմի հետ կփորձեն պարզել, թե կողմերը ինչի շուրջ կարող են համաձայնության գալ: