Ալեկո Էլիսաշվիլի. Երեկ ամբողջ օրը գինի էի խմում և չգիտեմ, թե ինչ էր կատարվում հանրահավաքին
Անկեղծ ասած, ես չեմ հետևել, երեկ զբաղված էի այլ գործով, ամբողջ օրը գինի էի խմում և չգիտեմ, թե ինչ էր կատարվում հանրահավաքին, – ասաց «Քաղաքացիների» առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին:
Ինչպես նշել է Ալեկո Էլիսաշվիլին, նա չի կիսում երեկվա հանրահավաքի ոգին:
«Անկեղծ ասած, ես չեմ հետևել, երեկ զբաղված էի այլ գործով, ամբողջ օրը գինի էի խմում եւ չգիտեմ, թե ինչ էր կատարվում հանրահավաքին: Ես գիտեմ, որ շատ մարդիկ էին դուրս եկել և շատ լավ, մենք աստիճանաբար ընտելացանք այն փաստին, որ տասնյակ հազարավոր մարդիկ հանգիստ դուրս են գալիս, արտահայտում են իրենց բողոքը և հանգիստ գնում տուն: Սա շատ լավ է: Ես չեմ կիսում այն ոգին, որը կար այդ հանրահավաքում: Չեմ կարծում, որ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է: Ինչու պետք է լինեի հանրահավաքին: Ես չեմ կիսում այդ կարծիքը, ով ուզում է ասի, նույնիսկ Եվրախորհրդարանի պատգամավորը, որ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է: Ես չեմ կարծում, որ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է», – ասել է Ալեկո Էլիսաշվիլին: