Ալեկո Էլիսաշվիլի. Մոտ ապագան ցույց կտա, թե արդյոք Գիորգի Գախարիային կհաջողվի ինքնահաստատվել ընդդիմության մեջ
Ալեկո Էլիսաշվիլի. Մոտ ապագան ցույց կտա, թե արդյոք Գիորգի Գախարիային կհաջողվի ինքնահաստատվել ընդդիմության մեջ

Ես չգիտեմ՝ արդյո՞ք Գիորգի Գախարիան կկարողանա ինքնահաստատվել ընդդիմության մեջ, դա հայտնի կդառնա մոտ ժամանակներս, և մենք այդ մասին կիմանանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, – «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիայի մասին խոսելիս հայտարարել է «Քաղաքացիներ» կուսակցության նախագահ Ալեկո Էլիսաշվիլին:

Ըստ նրա, Գիորգի Գախարիան, խոսելով նեպոտիզմի ու կոռուպցիայի մասին, պետք է հստակեցներ, թե որտեղից են գալիս այդ խնդիրները:

«Ո՞ւմ նախագիծն է, ի՞նչ նախագիծ է, դա ցույց կտան ժամանակը և նրա գործողությունները: Նախկին վարչապետ, բիզնես-օմբուդսմեն, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ասաց, որ երկրի հիմնական խնդիրը կոռուպցիան և նեպոտիզմն են: Երեկ, երբ խնդրեցին հստակեցնել, ասաց. «Ես ոչ մի կոնկրետ բան չեմ կարող ասել, ընդհանուր առմամբ, համակարգը»: Կարծում եմ՝ նա այս պատասխանով հայտնվեց էլ ավելի անհարմար դրության մեջ: Քանի որ ինքը պետք է հստակեցներ, թե որտեղից է գալիս նեպոտիզմը, կոռուպցիան, և ովքեր են ներգրավված դրան», – ասաց Ալեկո Էլիսաշվիլին: