Ալեկո Էլիսաշվիլի. Մաղթում եմ, որ «Ազգային շարժումը» հնարավորինս թուլանա, քանի որ որքան թուլանա, այնքան ավելի հեշտ կլինի «Վրացական երազանքին» իշխանությունից հեռացնելը
Ալեկո Էլիսաշվիլի. Մաղթում եմ, որ «Ազգային շարժումը» հնարավորինս թուլանա, քանի որ որքան թուլանա, այնքան ավելի հեշտ կլինի «Վրացական երազանքին» իշխանությունից հեռացնելը

«Ազգային շարժման» համար շատ դժվար կլինի ցանկացած տեսակի կոալիցիա ստեղծել: Կիպրոսի ավիաչվերթները նույնպես ապացուցում են, որ նրանք ներսում խնդիր ունեն, և դա թաքնված չէ, դա բաց է,- ասել է «Քաղաքացիների» առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին։

Նրա խոսքով, ինքը ցանկանում է «Ազգային շարժումը» հնարավորինս թուլանա:

«Որովհետեւ ինչքան թուլանա, այնքան հեշտ կլինի «Վրացական երազանք»-ը իշխանությունից հանելը, դա կախված է միմյանցից։ Կեզերաշվիլին խնդիր չէ, նա սրիկա է: «Ազգային շարժումը» լուծարման ճանապարհին է, և մաղթում եմ հաջողություն: Կեզերաշվիլին խարդախ է. նա գումար է գողացել վրացական բանակից, իսկ հետո եվրոպացի տարեցներից»,- ասել է Ալեկո Էլիսաշվիլին։