Ալեկո Էլիսաշվիլի. Կան հարցեր, որոնց պետք չէ դիպչել, բայց Սաակաշվիլին չունի այդպիսի սուրբ թեմաներ, նա իր ուզածին հասնելու համար պատրաստ է ամեն ինչի
«Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին Միխեիլ Սաակաշվիլիի կոչը բանակին անվանում է վնասակար:
Նա ասաց, որ կան հարցեր, որոնք չպետք է լուծվեն որևէ քաղաքական մտադրությամբ: Ալեկո Էլիսաշվիլիի խոսքով, զինված ուժերը նման սուրբ հարց են:
«Դա վնասակար է: Կան հարցեր, որոնք սուրբ հարցեր են, որոնց պետք չէ դիպչել որևէ քաղաքական մտադրությամբ կամ քաղաքական ցանկությամբ: Ինձ և ընդհանրապես պետության համար նման սրբազան հարց է պաշտպանության ուժերն ու զինված ուժերը: Ոչ ոք երբևէ չպետք է փորձի քաղաքական ազդեցություն ունենալ զինվորների և սպաների վրա, ոչ մի դեպքում, դա գրված է սահմանադրության մեջ, դա քաղաքականությունից դուրս կառույց է: Ընդհանրապես, էմոցիոնալ առումով դա ընդհանուր ազգային հպարտություն է, իսկ քաղաքականապես՝ այն թեման, որին չպետք է դիպչել», – ասել է Ալեկո Էլիսաշվիլին:
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Facebook»-ում հրապարակված տեսանյութում ասել է, որ Վրաստանը պետք է փրկել, և նա զինծառայողների հայրենասիրության հույսն ունի: Նա նաև դիմել է զինծառայողներին քաղաքացիական պարտքի կատարման համար:
«Վրաստանը պետք է փրկել, մենք դիմում ենք մեր հպարտ զինծառայողներին, բայց առաջին հերթին՝ որպես քաղաքացիների, մենք բոլորս պետք է պատրաստվենք ընտրություններին մասնակցելու՝ մեր քաղաքացիական պարտքը կատարելու համար, ձեր հայրենասիրության հույսն ունեմ», – ասել է Միխեիլ Սաակաշվիլին: