Ալեկո Էլիսաշվիլի. Առավել ադեկվատ կլինի, եթե Վախտանգ Գոմելաուրին գա խորհրդարան և ասի, որ ինքը հրաժարական է տվել
Ալեկո Էլիսաշվիլի. Առավել ադեկվատ կլինի, եթե Վախտանգ Գոմելաուրին գա խորհրդարան և ասի, որ ինքը հրաժարական է տվել

Առավել ադեկվատ և քաղաքացիական կլինի, եթե Վախտանգ Գոմելաուրին գա խորհրդարան և ասի, որ ինքը հրաժարական է տվել, – ասաց ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին՝ ՆԳ նախարարին խորհրդարան կանչելու մասին:

Նրա խոսքով, Վախտանգ Գոմելաուրին պետք է ներողություն խնդրի:

«Եթե նա դա ասի ու ներողություն խնդրի, դա ամենաադեկվատ կլիներ: Նրա գերատեսչությունը չկարողացավ պաշտպանել ժողովրդին, չկարողացավ կատարել իր լիազորությունները: Անձամբ ես սա եմ ակնկալում: Միգուցե ես չափազանց լավատես եմ, բայց կարծում եմ, որ դա ճիշտ է», – ասաց Էլիսաշվիլին: