Ալեքսեյ Նավալնին՝ որպես Ռուսաստանի նախագահության թեկնածու, Վաշինգթոնի ընտրությունն է. Պուտին
Ալեքսեյ Նավալնին՝ որպես Ռուսաստանի նախագահության թեկնածու, Վաշինգթոնի ընտրությունն է. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդում է, որ հակակոռուպցիոն պայքար իրականացնող, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 2018-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու համար ԱՄՆ-ի կողմից աջակցություն է ստացել:

Պուտինն այս մեկնաբանությունն արել է հունվարի 11-ին մի քանի ռուսաստանյան լրատվամիջոցների խմբագիրների և ղեկավարների հետ հեռուստատեսային հանդիպման ընթացքում։

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցեց որպես նախագահի թեկնածու, պատճառաբանելով, որ վերջինս դատվածություն ունի:

Նավալնին բողոքարկել է այդ որոշումը Գերագույն դատարանում, սակայն, այդ ատյանում ևս արդյունքի չի հասել: Ընդդիմադիր գործիչն այժմ մտադիր է այդ հարցի առնչությամբ դիմել երկրի Սահմանադրական դատարան: