Ալեքսեյ Նավալնիին հուղարկավորել են Մոսկվայի Բորիսովսկու գերեզմանատանը
Ալեքսեյ Նավալնիին հուղարկավորել են Մոսկվայի Բորիսովսկու գերեզմանատանը

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին հուղարկավորել են Մոսկվայի Բորիսովսկի գերեզմանատանը։ Մինչ այդ հուղարկավորությունը տեղի է ունեցել Աստվածածնի Սրբապատկեր եկեղեցում։

Հազարավոր մարդիկ հավաքվել են եկեղեցու մոտ և մասնակցել երթին։ Հուղարկավորությանը մասնակցել է Ռուսաստանում Ամերիկայի դեսպանը։

Փետրվարի 16-ին քրեակատարողական հիմնարկում մահացել է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին։ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է 2021 թվականին՝ Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց հետո, որտեղ բուժվում էր թունավորումով սպանության փորձի համար։ Նա դատապարտվել է 19 տարվա ազատազրկման գաղութում։ Նավալնին սկզբում պատիժը կրում էր Վլադիմիրի մարզում՝ Մոսկվայից մոտ 230 կիլոմետր դեպի արևելք, սակայն անցյալ տարվա վերջին նրան տեղափոխեցին Յամալ-Նենտա ինքնավար օկրուգում գտնվող «հատուկ ռեժիմի» պատժիչ գաղութ։ Ալեքսեյ Նավալնին 47 տարեկան էր։

Ալեքսեյ Նավալնիի մարմինը փետրվարի 24-ին հանձնվել է մորը։ Ռուս ընդդիմադիրի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ալեքսեյ Նավալնիի մորը վերջնագիր է տրվել, որ նա կհամաձայնի որդու գաղտնի հուղարկավորությանը, հակառակ դեպքում հանգուցյալի մարմինը կհուղարկավորեն այն գաղութում, որտեղ նա կրում էր պատիժը։