Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ Նավալնին տեղափոխվել է Յամալո-Նենեցկի ինքնավար շրջանի գաղութ
Ալեքսեյ Նավալնին հայտնաբերվել է Յամալո-Նենեցկի ինքնավար շրջանի գաղութում,- այս մասին, ըստ լրատվամիջոցների, հայտնում է քաղաքական գործչի թիմը։
«Փաստաբանն այսօր տեսավ նրան։ Ալեքսեյը լավ է»,- ասում է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Ըստ տեղեկությունների՝ գաղութը, որտեղ այժմ գտնվում է Նավալնին, այն գաղութներից մեկն է, որը գտնվում է երկրի ծայր հյուսիսում։
Նավալնիի փաստաբաններն ասում են, որ երախտապարտ են բոլորին, ովքեր մտահոգություն են հայտնել վերջին երկու շաբաթվա ընթացքում Նավալնիի մասին տեղեկատվության պակասի կապակցությամբ: