Ալեքսեյ Նավալնիի աշխատակազմի նախկին ղեկավար Լեոնիդ Վոլկովը հարձակման է ենթարկվել Վիլնյուսում իր տան մոտ
Վիլնյուսում իր տան մոտ հարձակման է ենթարկվել ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շտաբի նախկին ղեկավար Լեոնիդ Վոլկովը։
Ինչպես սոցցանցում գրում է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը, նրանք կոտրել են նրա մեքենայի ապակին ու արցունքաբեր գազ լցրել աչքերի մեջ, որից հետո նրան ծեծել են մուրճով։
Ավելի ուշ Յարմիշը գրել է, որ Լեոնիդ Վոլկովին տեղափոխել են հիվանդանոց։
Միջադեպին արձագանքել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
«Լեոնիդի վրա հարձակման լուրը ցնցող է։ Համապատասխան գերատեսչություններն աշխատում են։ Հանցագործները պետք է պատասխան տան իրենց կատարած հանցագործությունների համար»,- գրել է նախարարը։
Ավելի ուշ Վոլկովը տեսաուղերձ է հրապարակել: Նրա խոսքով՝ ձեռքի կոտրվածք ունի։
«Դա Պուտինի համար տիպիկ հարցազրույց էր ավազակապետ Սանկտ Պետերբուրգից»,- ասել է Վոլկովը։