Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ ռուսական նավատորմի 20 տոկոսն այլևս գոյություն չունի
Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ ռուսական նավատորմի 20 տոկոսն այլևս գոյություն չունի

Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ ռուսական նավատորմի 20 տոկոսն այլևս գոյություն չունի։

Այս մասին Դանիլովն ասել է «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում։

«Մենք կցանկանայինք ավելի լավ իրավիճակ ունենալ մեր տարածքների ազատագրման առումով, սակայն այս գործընթացին զուգահեռ շատ մեծ ու կարեւոր նորություններ են տեղի ունենում Սեւ ծովում։ Այս իրավիճակի հետ կապված՝ ռուսական նավատորմի 20 տոկոսն այլևս գոյություն չունի»,- ասել է Դանիլովը։

Կիևի տվյալներով՝ դեկտեմբերի 26-ին Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են ռուսական «Նովոչերկասկ» ռազմական նավը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նավը վնասվել է։